World News in Armenian

Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: Զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել: Վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել: Շրջայցները շարունակական են

Читайте на 123ru.net