World News in Armenian

Մեզ պետք է 128 F-16 կործանիչ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից խոստացված F-16 կործանիչները Ուկրաինա կժամանեն այս ամառ: Նա ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ է առնվազն 128 կործանիչ, գրում է pravda.com.ua-ն:

«Լուրջ որոշում կա ուկրաինացիներին F-16-ներ մատակարարել... բայց քանի՞սը։ Գիտեք, մենք միշտ սպասում ենք։ Ինչպես էր մայրս ինձ սպասում դասերից հետո, իսկ ես միշտ պատճառ էի գտնում ավելի ուշ տուն գալու համար։ Նույն բանն է, ուղղակի շատ ավելի լուրջ», - ասել է Զելենսկին:

Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում ամեն օր օգտագործում է 300 ինքնաթիռ, մինչդեռ գործընկերները որոշումներ են կայացրել 10 կամ 20 ինքնաթիռների վերաբերյալ։

«Եթե նույնիսկ 50-ը մատակարարվի, դա ոչինչ է, քանի որ ռուսները 300-ն ունեն: Մենք պաշտպանվում ենք, մեզ 128-ն է պետք... Քանի դեռ 128-ը չունենանք, չենք կարողանա նրանց հետ օդում հավասարվել», - հավելել է Զելենսկին:



Читайте на 123ru.net