World News in Armenian

Բայդենն ասել է, որ Թրամփի հետ բանավիճելու ժամանակ չունի, քանի որ զբաղված է ԱՄՆ-ն ղեկավարելով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ կրկին բանավիճելու առաջարկին: Խոսնակի միջոցով տարածած հայտարարության մեջ նա մերժել է այդ առաջարկը, գրում է Daily Mail-ը:

«Փոխարենը մենք Դոնալդ Թրամփին մարտահրավեր ենք նետում աշխատատեղեր ստեղծել. նրա օորոք փակվել է 3 մլն աշխատատեղ: Թրամփին մարտահրավեր ենք նետում Պուտինին դեմ կանգնել, սակայն նա նրա առջև ծնկի է եկել: Թրամփին մարտահրավեր ենք նետում հետևել օրենքին, բայց նա խախտում է այն: Թրամփին մարտահրավեր ենք նետում չկործանել մեր երկիրը, դա հենց այն է, ինչ նա պատարաստվում է անել 2025-ի իր նախագծում», - նշել է ԱՄՆ նախագահը:

Հայտարարաության վերջում ասվում է, որ «Բայդենը Թրամփի տարօրինակ չարաճճիությունների համար ժամանակ չունի, քանի որ զբաղված է ԱՄՆ-ն ղեկավարելով և ազատ աշխարհը պաշտպանելով»:

Հիշեցնենք, որ Թրամփը Բայդենին առաջարկել էր այս շաբաթ ևս մի հեռուստաբանավեճ անցկացնել: Հանրապետականն ընդգծել էր, որ հունիսի 27-ի բանավեճում «Բայդենը կրել է նախագահական հեռուստաբանավեճերի պատմության մեջ ամենաջախջախիչ պարտությունը»:

«Սակայն մի խղճացեք Բայդենին, նա շատ վատ տղա է: Այսօր պաշտոնապես Ջոյին առաջարկում եմ հնարավորություն՝ փրկելու իրեն ողջ աշխարհի առաջ: Եկեք այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնենք, որպեսզի քնկոտ Ջո Բայդենը կարողանա ապացուցել բոլորին ամբողջ աշխարհում, որ ի վիճակի է նախագահ լինել», - ասել էր Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդենի չափազանց անհաջող ելույթն էր այդ բանավեճում:

 

 

Читайте на 123ru.net