Չինացի մաքսավորները տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել (տեսանյութեր)
Չինացի մաքսավորները մաքսանենգ տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցելՀոնկոնգ-Չինաստան սահմանին գտնվող Ֆուտիան սահմանային անցակետում:
Աշխատակիցների ուշադրությունը գրավել է տարօրինակ պահվածքով տղամարդը: Նա շատ նյարդային էր և շարժվում էր՝ ոտքերը լայն բացած։ Մաքսավորները խուզարկել են նրան և տաբատի մեջ հայտնաբերել 5 տարբեր տեսակի հարյուրից ավելի սողուն։ Օձերը լցված են եղել փաթեթների մեջ, որոնք կպչուն ժապավենով ամրացված են եղել տաբատին:
Չինաստանը կենդանիների թրաֆիքինգի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Իշխանությունները փորձում են վերահսկել այս տարածքը և խստորեն պատժել մաքսանենգներին։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: