World News in Armenian

Team Telecom–ի խնդիրը Տավուշի մարզից է. ճանապարհաշինարարական աշխատանքների հետևաքով վնասվել է միջազգային կապուղին

Team Telecom–ի խնդիրը Տավուշի մարզից է, Sputnik Արմենիային հայտնել են ընկերությունից. «Տավուշի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով վնասվել է միջազգային կապուղին։ Համապատասխան մասնագետները հիմա գտնվում են այնտեղ, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել ինտերնետային կապը»։ Երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։

Читайте на 123ru.net