Կապուղիներ են վնասվել. առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում. Теаm Telecom Armenia
Теаm Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում:
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
The post Կապուղիներ են վնասվել. առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում. Теаm Telecom Armenia first appeared on MediaLab Newsroom-Laboratory.