World News in Armenian

Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ: Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ […]

The post Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ:

Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ: Ժամը 19.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 27-ամյա երիտասարդ:

Պարզվել է, որ ժամը 18.30-ին հիվանդանոց տեղափոխվածի հետ վիճաբանել և նրա ուղղությամբ ատրճանակով կրակոցներն արձակել է նույն թաղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.40-ին Նոր Արեշի 44-րդ փողոցում նրան հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալել ու ներկայացրել են բաժին: Բաժնում նրա գոտկատեղից ընկել է ատրճանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

The post Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net