World News in Armenian

Գինով լի օրեր Դիլիջանում․ DILIJAN WINE FEST 2024-ը կանցկացվի օգոստոսի 3-ին ու 4-ին

Dilijan Wine Fest-ն անցկացվում է արդեն երեք տարի շարունակ՝ միավորելով գինու սիրահարներին ու գինեգործներին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։

Այս տարի նույնպես DILIJAN WINE FEST 2024 փառատոնը խոստանում է անմոռանալի ժամանց՝ առաջարկելով այցելուներին 35+ գինեգործների մասնակցությամբ տոնավաճառ, գինու համտես, դասախոսություններ ու վարպետաց դասեր, ֆիլմերի բացօթյա ցուցադրություն, գինով նկարչություն, համերգային ծրագիր ու դիջեյ սեթեր և շատ ավելին։

DILIJAN WINE FEST 2024-ը կազմակերպվում է EasyPay ֆինտեխ հարթակի և TimeTo կրեատիվ գործակալության կողմից։ Փառատոնի տոմսերը ամենամատչելի գնով հասանելի են easywallet հավելվածում։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև EasyPay կանաչ տերմինալների միջոցով։

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին․ փառատոնի շրջանակում EasyPay-ը խաղարկում է 3 ուղևորություն դեպի Մոնտենեգրո երկու անձի համար։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել DILIJAN WINE FEST 2024-ի տոմս easywallet-ով մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Խաղարկությանը հնարավոր է մասնակցել միայն easywallet-ով գնված տոմսերով։ Ամեն գնված տոմսից գնորդին կտրվի խաղարկության մեկ կտրոն։ Խաղարկությունը կամփոփվի փառատոնի ընթացքում, և հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։

Փառատոնը կսպասի իր այցելուներին Դիլիջանի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում օգոստոսի առաջին հանգստյան օրերին՝ 3-ին ու 4-ին։ Փառատոնի մասին ավելին ներկայացված է EasyPay-ի կայքէջում։

Читайте на 123ru.net