World News in Armenian

Անգլիայում տղամարդն աղեղնազենով հարձակվել է BBC-ի մեկնաբանի կնոջ և երկու դուստրերի վրա․ նրանց կյանքը փրկել չի հաջողվել

Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում տղամարդն աղեղնազենով հարձակվել է երեք կնոջ վրա ու սպանել նրանց։ BBC-ի՝ հաղորդմամբ՝ զոհերը BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ 

61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է աղեղնազեն և, հնարավոր է, այլ զենքեր։ 

Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել աղեղնազենով։ 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։

Читайте на 123ru.net