World News in Armenian

Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար:

Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, 2015-2017 թվականներին Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել։

Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի, որ Արտաշատի նախկին քաղաքապետը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, սակայն հաշվի առնելով, որ քրեական վարույթների քննությունը կարող է տարիներ տևել, Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունել, սակայն չի առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի։

Այս գործով մեղադրյալ է նաև Արտաշատի 14 տարվա մեկ այլ քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Նա ևս համայնքային գույքը շուկայականից էականորեն ցածր գնով մտերիմներին է օտարել:

Читайте на 123ru.net