World News in Armenian

Ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում. Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։ «Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։ Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել […]

The post Ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում. Team Telecom Armenia first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։

«Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ և երրրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանփակ հասանելիության պատճառ էր դարձել։

Հավելենք, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետև Կիրանցով անցնող կապուղին։ Դեռևս աշխատանքներ են իրականցվում Ալավերդիում»,- ասված է հաղորդագրության մեջ։

The post Ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում. Team Telecom Armenia first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net