World News in Armenian

Բլինքենն ու Բերբոքը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։

Ըստ պետդեպարտամենտի՝ Բլինքենն ու Բերբոքը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքի հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:

Читайте на 123ru.net