World News in Armenian

Տավուշի թեմը նոր առաջնորդ չունի. ներկայում այն ղեկավարվում է վարչական խորհրդի կողմից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա․ Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։

Այսպիսով` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգեւոր ծառայությունը եւ պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։

Այսինքն, ըստ էության, արդեն մի քանի ամիս շարունակ Տավուշի թեմի առաջնորդի տեղը թափուր է մնում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․

«Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net