World News in Armenian

Ստրադիվարիուսի և Գվարներիի հնագույն ջութակները ցուցադրվեցին Կապանում

 Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում էր աշխարհում ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ համաշխարհային ճանաչում վայելող Florian Leonhard Fine Violins ընկերության ղեկավար Ֆլորիան Լեոնհարդը։ Նա Հայաստան է բերել և Կապանում ցուցադրել է իր հավաքածուից բացառիկ նմուշներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի լեգենդար ջութակները։ Սա առաջին համագործակցությունը չէ մեր երկրի հետ. հունիսին անցկացված […]

The post Ստրադիվարիուսի և Գվարներիի հնագույն ջութակները ցուցադրվեցին Կապանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

 Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում էր աշխարհում ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ համաշխարհային ճանաչում վայելող Florian Leonhard Fine Violins ընկերության ղեկավար Ֆլորիան Լեոնհարդը։ Նա Հայաստան է բերել և Կապանում ցուցադրել է իր հավաքածուից բացառիկ նմուշներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի լեգենդար ջութակները։ Սա առաջին համագործակցությունը չէ մեր երկրի հետ. հունիսին անցկացված Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի առաջին տեղը զբաղեցրած ջութակահարը պարգևատրվեց Ֆլորիան Լեոնհարդի, Fine Violin հավաքածուի բացառիկ ջութակներից մեկով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկրին շնորհված հատուկ մրցանակի մասին՝ Ֆլորիան Լեոնհարդն ընդգծում է՝  շատ կարևոր է, որպեսզի խոշորագույն միջազգային ստուգատեսներին, որտեղ նաև համաշխարհային ճանաչում ունեցող անհատներ են ներկա, առանձնահատուկ շեշտվի առաջին մրցանակի նշանակությունը։ 

Ֆլորիան Լեոնհարդը լավագույն գործիքների և երաժիշտների հետ աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ ունի։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան գալով՝ նպատակ ուներ իր հնարավորությունների սահմաններում աջակցելու մեր երկրին։ Նրա խոսքով՝ կա հայ տաղանդավոր երաժիշտների մի մեծ ցանկ, որոնք աշխարհում հայտնի անուններ են։ Նրանցից շատերն ապրում են Հայաստանից դուրս, սակայն ինքը նպատակ ունի օգնելու տեղի երաժիշտներին, որպեսզի երաժշտության նորագույն միտումներին կարողանան ծանոթանալ հենց Հայաստանում և մնան իրենց հայրենիքում՝ գործունեություն ծավալելով հենց այնտեղ։  

Ֆլորիան Լեոնհարդը նաև հայտնի վինագործ է. իր առաջին ջութակը պատրաստել է 1982 թվականին։ Այս աշխատանքում վարպետը մեծապես առանձնացնում է հոգեկան բավարարվածությունը, ներդաշնակությունը, որ ստանում է երաժշտական գործիք արարելիս։ Նա նշում է, որ ծնողները նույնպես արվեստի մարդիկ են՝ մայրը ջութակահար, հայրը՝ նկարիչ, և իր աշխարհայացքը ձևավորվել է մի միջավայրում, որը շնչում էր բարձր արվեստով, նրբաճաշակ գեղեցկությամբ։ Դա նրան հնարավորություն է տվել ժամանակի ընթացքում ստեղծել այն, ինչ այժմ ունի։ Ինքն էլ իր գործունեությամբ է այսօր փորձում ոգևորել տաղանդավոր անհատներին՝ հասնելու իրենց նպատակներին։

Ֆլորիան Լեոնհարդի հավաքածուի ջութակները մեկ շաբաթ ցուցադրվել են Կապանում։ Ցուցադրությունն ունեցել է շուրջ 2 հազար 300 այցելու։ Նա ուրախությամբ է շեշտում այն փաստը, որ Հայաստանի հեռավոր շրջանում ներկայացվում է դասական երաժշտությունը, և ինքն էլ հնարավորություն է ունեցել կրթելու նպատակ հետապնդող այդ գեղեցիկ նախաձեռնության մի մասնիկը լինել։

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից

The post Ստրադիվարիուսի և Գվարներիի հնագույն ջութակները ցուցադրվեցին Կապանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net