World News in Armenian

Դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան. Ժաննա Անդրեասյան

Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․

«Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։

Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- ասել է նա։

Читайте на 123ru.net