World News in Armenian

Մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնելու աշխատանքների պատճառով կարող են նկատվել կապի ընդհատումներ․ Ucom

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։

2019 թ-ից մեկնարկած այս աշխատանքերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։

Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ։

Читайте на 123ru.net