World News in Armenian

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու ավտոքարշակը․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոցի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա էրիկ Թանդիլյանի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Շավարշ Խաչատրյանի վարած ավտոքարշակը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Читайте на 123ru.net