World News in Armenian

Ուիմբլդոն․ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Երեկ՝ հուլիսի 10-ին, կայացան Ուիմբլդոն 2024-ի տղամարդկանց մենախաղի մրցաշարի վերջին քառորդ եզրափակիչ հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին կիսաեզրափակիչի զույգերը։

Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – Կարլոս Ալկարաս (Իսպանիա)

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Լորենցո Մուզետի (Իտալիա)

Միայն 22-ամյա Մուզետին երբեք չի խաղացել Ուիմբլդոնի կամ ընդհանրապես Մեծ սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլում։ Նովակ Ջոկովիչը, ում Լորենցոն կհանդիպի կիսաեզրափակչում, Ուիմբլդոնում ունի 7 տիտղոս։

Նշենք, որ Ուիմբլդոնի գործող չեմպիոնն աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասն է։

Читайте на 123ru.net