World News in Armenian

Հրազդանում բախվել են «Mercedes»-ները, 2 հոգի դիմել է բժշկական կենտրոն

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիներ և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հրաչ Մադոյանի վարած «Mercedes C200» և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Իշխան Ծատուրյանի վարած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Читайте на 123ru.net