World News in Armenian

Հուլիսի 11-15-ը Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։ 2019-ից մեկնարկած այս աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ «Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել […]

The post Հուլիսի 11-15-ը Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։

2019-ից մեկնարկած այս աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։

«Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

The post Հուլիսի 11-15-ը Ucom-ի ֆիքսված և բջջային կապի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net