World News in Armenian

Կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ կծախսի 49 նոր ծառայողական մեքենա գնելու համար. Civilnet

Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 11-ի նիստում։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը: Ըստ գնման պայմանագրերի և որոշման հիմնավորումների՝ կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ 110 000 […]

The post Կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ կծախսի 49 նոր ծառայողական մեքենա գնելու համար. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 11-ի նիստում։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Ըստ գնման պայմանագրերի և որոշման հիմնավորումների՝ կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ 110 000 դոլար։ Այս մեքենան պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։

Երկրորդ պայմանագրով կառավարությունը ձեռք է բերելու 6 հատ Volvo EX30 էլեկտրական մեքենա։ 6 մեքենայի համար կվճարվի 90 միլիոն դրամ՝ մոտ 230 000 դոլար։ Այս 6 մեքենաները ևս մատակարարելու է «Ավանտգարդ»-ը։ Volvo-ն սա համարում է փոքր քաղաքային ամենագնաց, մեքենան մեկ լիցքավորմամբ հնարավոր է վարել մինչև 480 կիլոմետր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

The post Կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ կծախսի 49 նոր ծառայողական մեքենա գնելու համար. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net