World News in Armenian

Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին (տեսանյութ)

Պարո՛ն Թովմասյան, Դուք սխալվում եք, Ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել, ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին:

«Քաղաքացին թե՛ Կիրանցում, թե՛ Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որտեղ ասվում է՝ այն հողը, որի վրա դու ապրել ես, տուն ես կառուցել քոնն է, ՀՀ-ինն է: Հիմա Դուք ասում եք՝ այդ քարտեզը սխալ է: Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, ասեիք՝ սա է իրավիճակը։ Դա չեք արել: Իսկ որքա՞ն է եղել սխալի արժեքը, որքա՞ն տարածք է սխալի հետևանքով տրվել թուրքին։ Ասում եք՝ չգիտեմ, բա ո՞վ գիտի», - ասաց Խաչատրյանը:

Նա խնդրեց, որ առաջինից երկրորդ ընթերցումը հստակ ասի, թե քանի քմ կամ քկմ տարածք է տրվել թուրքին:

«Ասում եք՝ կադաստրային քարտեզներ, թե բոլորս էլ գիտենք՝ կադաստրային քարտեզ, 90-աններ և այլն... Հա, իհա՛րկե, գիտենք, բայց տարրական վիճակագրության տեսությունը կամ տարրական մաթեմատիկան ասում են, որ պատահական սխալները միջինացվում, զրո են դառնում: Սա նշանակում է՝ եթե քարտեզի վրա եղել է սխալ, որտեղ թուրքի 100 մմ-ը Հայաստանի տարածքի մեջ է ներառված եղել, ճիշտ նույն սխալի արդյունքում թուրքը հիմա պետք է նստած լինի մեր տարածքի վրա:
Դա ե՞րբ եք ուզելու, դրա սխալն ինչքա՞ն է կազմում: Որպես Կադաստրի կոմիտեի նախագահ այդ հարցին պատասխանեք՝ ո՞նց եղավ, որ բոլոր սխալներն ի վնաս մեզ են: Հերն անիծեմ, մի սխալ չի՞ եղել ի շահ մեզ: Ձեր կառավարությունը գիտությանը չհամապատասխանող պնդումներ է անում»,- հայտարարեց նա:

Читайте на 123ru.net