World News in Armenian

ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել, դա չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցությանը, որ ամեն ինչ տվեցին, այս իշխանությունն ամեն ինչ տվեց, համարում եմ անտեղի:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:

«Այն ինչ բարձրաձայնում եք շատ ավելի քաղաքական հարց է, քան կադաստրի պետական կոմիտեին վերաբերող հարց, իսկ այն ինչ բարձրաձայնում եք երևի 1 մլն 347 հազար անգամ պատասխան է հնչել: ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվում և չի կարող քննարկվել»,-ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ ու մեկ խորդանոց է եղել, որի դիմաց բնակիչներին փոխհատուցում է տրվել՝ համաձայնությամբ:

«Ինչ վերաբերում է՝ «լավ, հերն անիծեմ, հակառակ տարբերակն էլ չի եղել», ասեմ՝ իսկ ո՞վ ասաց, թե չի եղել, ո՞վ ասաց, որ այս կողմ, այն կողմ չի գնացել»,- ասաց նա։

Սիմոնյանը խնդրեց, որ այդ խոսույթը չփորձեն բերել քաղաքական դաշտ, որովհետև դա մեկ անգամ արել են չի ստացվել, երկրորդը՝ իրենք այնտեղ որևիցե խնդիր չունեն, բնակչությանը հատուցվել է և երրորդը՝ դա արդեն հին պատմություն է:

«Հույս ունեմ, որ հարևան պետության հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը կվերջնականացնենք ու կավարտենք: Հույս ունենամ, որ կստացվի, և վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- ասաց նա:

Читайте на 123ru.net