World News in Armenian

Մոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել որպես միջնորդ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել որպես միջնորդ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում, եթե Իրանը շահագրգռված լինի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ռուս բարձրաստիճան դիվանագետն այս մասին ասել է Վալդայ քննարկման ակումբի նիստում ելույթի ժամանակ, գրում է mehrnews.com-ը։

«Առայժմ մենք նման ազդանշաններ չենք ստացել մեր իրանցի ընկերներից, բայց եթե Իրանը շահագրգռվածություն ցուցաբերի միանալու միջնորդական ջանքերին, որոնք ներկայումս ձեռնարկում է մոտ երկու տասնյակ երկիր, մենք պատրաստ ենք դա դիտարկել»,- ասել է նա:

Читайте на 123ru.net