World News in Armenian

Եթե մարդը, ում ձեռքին է հիմա իշխանությունը, անբարոյական է քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականությունը նրա համար խաղ է. Արա Սահակյան

Ամենակարևոր խնդիրն է, որ մեր ուղեղներում ձևավորված երկվությունը հաղթահարենք:

Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:

«Երկու տեսակետ կա, թե ով է այս մարդը որի ձեռքում է հիմա իշխանությունը: Մի մասս կարծում է՝ նա համաձայնեցված ՀՀ-ն տանում է  դեպի արևմուտք՝ շրջվելով Ռուսաստանից, մյուս մասը կարծում է՝ նա ոչ մի սկզբունք չունի, բարոյական, քաղաքական որևէ արժեք»,- ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ արդյոք նրա գլխավոր նպատակն իշխանությունն ամեն գնով պահե՞լն է, թե՝ կատարելն այն միսիան, որի համար բերվել է իշխանության:

«Ես օպտիմիստ եմ և մտածում եմ, այնումենայնիվ, նա այդ միսիան ուզում է կատարել, ենթադրում եմ, որ ինչ-որ սկբունքներ ունի: Հետևաբար, նրա համար եթե երկրորդ տեսակետն է և նա անբարոյական է քաղաքականության մեջ, ապա արտաքին քաղաքականությունը նրա համար խաղ է, գործիք է ներքին իշխանությունը պահելու, երկարաձգելու»,- ասաց նա:

Սահակյանի խոսքով անելիքն այն պետք է լինի, որ բոլոր ուժերի կոնսոլիդացիայով շարունակել աշխատանքը և հույս ունենալ, որ իրենց խոսքը տեղ կհասնի և մարդիկ ավելի ու ավելի շատ կհավատան իրենց:

Читайте на 123ru.net