World News in Armenian

«Նոա»-ն հաղթանակով մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա» ակումբին և 2:0 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում: 81-րդ րոպեին գլխով կատարած հարվածով հաշիվը բացել է «Նոայի» 29-ամյա պորտուգալացի նորեկ Գրեգորիո Գոնսալեսը:

Հիմնական ժամանակի վերջին րոպեն տանտերերի առավելությունը կրկնապատկել է Ալեքսանդր Միլկովիչը՝ անկյունային խաղարկումից հետո երկրորդ փորձից գնդակն ուղարկելով հյուրերի դարպասը:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից՝ հուլիսի 18-ին, Հյուսիսային Մակեդոնիայում: Նշենք՝ «Նոան» առաջին հանդիպումն էր անցկացնում Ռուի Մոտայի գլխավորությամբ:

 

 

Читайте на 123ru.net