World News in Armenian

Կյանքից հեռացել է «Փայլատակում» ֆիլմի աստղ Շելի Դյուվալը

75 տարեկանում կյանքից հեռացել է «Փայլատակում» ֆիլմի աստղ ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը:

Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Էննի Հոլը» և «Պոպայ»-ը: 

Դյուվալը մահացել է Տեխասի Բլանկո քաղաքում իր տանը քնած ժամանակ՝ շաքարային դիաբետի բարդացումների հետևանքով:

Читайте на 123ru.net