World News in Armenian

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է կրթական և մշակութային հաստատություններ. քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող ծրագիրը

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է […]

The post ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է կրթական և մշակութային հաստատություններ. քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող ծրագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS) կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում: Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024 թ․ սեպտեմբերից նախատեսվող աշխատանքների մասին։

Ստեֆանիա Ջաննինին շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և՛ պետական, և՛ միջպետական մակարդակում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:

Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։

Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։

Աշխատանքային հաջորդ կանգառը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր: Պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Նշվել է, որ նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:

Պատվիրակությունն այցելել է նաև Փարաջանովի թանգարան, ծանոթացել մեծ արվեստագետի ժառանգությանը: Նշենք, որ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Այդ շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այս տարվա գարնանը կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

The post ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է կրթական և մշակութային հաստատություններ. քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող ծրագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net