Հայտնի են ֆուտբոլային ամենաթանկ բրենդները
Brand Finance ընկերության փորձագետները կազմել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է։
Անցյալ տարի «Սերուցքայինները» այս վարկանիշում զբաղեցնում էին երկրորդ տեղը, սակայն այժմ նրանք բարձրացել են առաջին հորիզոնական։ Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նահանջել է երկրորդ հորիզոնական։
Երրորդից հինգերորդ տեղերն են համապատասխանաբար զբաղեցնում «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Լավագույն տասնյակում են «Բավարիան», ՊՍԺ-ն, «Արսենալը», «Տոտենհեմը» և «Չելսին»: