World News in Armenian

Հրդեհ՝ Թաիրով գյուղում, ավտոտեխսպասարկման կետ է այրվել

Հուլիսի 17-ին, ժամը 12:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Կարեն Դեմիրճյան թաղամասի 9-րդ փողոցում գտնվող ավտոպահեստամասերի կետում՝ մոտ 60 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։17-ին, մարվել՝ 13։23-ին։ Այրվել է կախովի առաստաղ՝ մոտ 30 քմ։

Читайте на 123ru.net