Վրաստանին անհրաժեշտ է մինչև խորհրդարանական ընտրությունները շահել «կարճ ժամանակ». Իվանիշվիլի
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի անց։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման ժամանակ: Նրա խոսքով՝ «եթե Ամերիկայի նախագահի ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»: