World News in Armenian

Հրդեհ՝ Արմավիրի բնակարաններից մեկում․ այրվել է բնակարանի ննջասենյակը

Հուլիսի 17-ին, ժամը 17:01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։ Փրկարարները շենքից տարհանել են 3 քաղաքացու:

Читайте на 123ru.net