World News in Armenian

WTA-250․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստուհին երկրորդ շրջանում 2:6, 7:5, 6:1 հաշվով հաղթեց աշխարի 117-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ռեբեկա Մասարովային։  Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 35 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 59-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյի եւ աշխարհի 79-րդ ռակետ, սլովակ Աննա Շմիդլովայի դիմակայության հաղթողը։

Читайте на 123ru.net