World News in Armenian

Երևան-Սևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ադրինե Խ.-ի վարած «Opel» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Մայիս Դ.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Հմայակ Գ.-ի վարած «Seat» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

 

Читайте на 123ru.net