Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Սիչուան նահանգի Զիգոնգ քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հրդեհը տարածվել է չորս հարկ։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Այս պահին այրվում են 14 հարկանի շենքի առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերը:
Հրշեջները դուրս են բերել 17 մարդու։ Առևտրի կենտրոնում մնացած մարդկանց թիվն անհայտ է ։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքոմ։