World News in Armenian

Առաջարկում եմ սահմանել «Հայրերի օր». Բաթոյան

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։ Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ […]

The post Առաջարկում եմ սահմանել «Հայրերի օր». Բաթոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։

Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:

Հայրերի օրը կընդգծի հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում:

Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Նախագծի գաղափարը դեռևս չորս տարի առաջ էր ծնվել, բայց Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրա իրականացման ժամանակ է»։

The post Առաջարկում եմ սահմանել «Հայրերի օր». Բաթոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net