World News in Armenian

ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը․ Լավրով

ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ հենց Թրամփի օրոք է սկսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, բայց միևնույն ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվել է:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

 

Читайте на 123ru.net