World News in Armenian

Աշտարակում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «CAT» տրակտորը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։55-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում՝ գերեզմանոցների դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 71-ամյա Սամվել Մնացականյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վանուշ Խաչատրյանի վարած առանց համարանիշի «CAT» տրակտորը։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 66-ամյա Ա․ Ալեքսանյանն ու 67-ամյա Խ․ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Читайте на 123ru.net