World News in Armenian

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ:

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հետագա հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։

Читайте на 123ru.net