World News in Armenian

Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․

«Փաշինյանը նոր ընտրությունների է նախապատրաստվում, մարզեր դրա համար է գնում։ Ընտրարշավ է անում, բեմադրում է այդ ամենը։ Մարդիկ հարցնում են, ասում են՝ խաղաղություն ես խոստացել, վերջը ի՞նչ է լինելու։

Ինքը պիտի ցույց տա, որ խաղաղություն բերել է, ինչ որ թղթի կտոր ստորագրի, վեր կենա ասի՝ խաղաղություն բերեցի։ Դրա համար ցանկացած զիջման կարող է գնալ։

Որպեսզի արտահերթ ընտրություններն արդար ու ազատ լինեն Փաշինյանը պետք հրաժարական տա ու վարչապետի ԺՊ չլինի։ Հիմա չեմ կարող ասել՝ կմասնակցենք, թե ոչ, նայած թե ինչ դասավորություն կլինի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net