World News in Armenian

Ես չեմ կարծում, որ Սարգիս Գալստյանը ինչ-որ տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին․ Դավիթ Գալստյան

Երբ երկրի ղեկավարն ամբիոնից ՔԿ-ին անուղղակի հանձնարարություն է տալիս ու ասում, որ Արցախի հանձնման մեղավորներն արցախցիներն են, պարզ է, որ պետք է հետևեր ՔԿ-ի հայտարարությունը։ Սարգիս Գալստյանի մասին ՔԿ-ի հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, դատարանի որոշում չկա, բայց ՔԿ-ն Սարգիս Գալստանյանին մեղավոր է ճանաչել։

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։ 

«Բոլորս էլ գիտենք, որ 10 ամիս բլոկադայի մեջ հայտնված  փոքրիկ Արցախը, որից երես է թեքել Հայաստանի իշխանությունները, ինչ վիճակ պետք էր լինել, դրա մասին բոլորն էլ գիտեին այդ խնդիրների մասին։ Ես չեմ կարծում, որ Սարգիս Գալստյանը ինչ-որ ինֆո է փոխանցել Ադրբեջանին։ 

Արցախում դավաճանական, լրտեսական հոդվածով դատապատիժ կրածները ՀՀ-ի փողոցում ազատ քայլում են»,-ասել է նա։

«Երբ Սարգիս Գալստանյանին հարցնում էինք թե ինչի է մնացել Արցախում, նա պատասխանում էր, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, և կտեսնեննք, թե ով էր ճիշտ՝ մնացողները, թե հեռացողները»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը հավաքագրել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ 

Читайте на 123ru.net