World News in Armenian

«Ձմռանը միշտ էլ հեղուկ գազի գինը բարձրացել է, բայց այս սեզոնի համար աննորմալություն է»՝ Վարորդների դժգոհությունները շարունակում են աճել

Վերջին օրերին Հայաստանի վառելիքի շուկայում զարմանալի իրարանցում է ստեղծվել: Հեղուկ գազի գինը, որը սովորաբար փոփոխությունների է ենթարկվում ձմռանը, մի քանի օրվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է՝ հասնելով 200 դրամի: Սպառողները, ինչպես միշտ, փորձում են հետևել գների տատանումներին՝ քննարկելով և ենթադրություններ անելով, մինչդեռ տարբեր կառույցներ միայն նշում են՝ հարցի կարգավորումն իրենց տիրույթում չէ: «Հեղուկ գազն ամեն […]

The post «Ձմռանը միշտ էլ հեղուկ գազի գինը բարձրացել է, բայց այս սեզոնի համար աննորմալություն է»՝ Վարորդների դժգոհությունները շարունակում են աճել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Վերջին օրերին Հայաստանի վառելիքի շուկայում զարմանալի իրարանցում է ստեղծվել: Հեղուկ գազի գինը, որը սովորաբար փոփոխությունների է ենթարկվում ձմռանը, մի քանի օրվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է՝ հասնելով 200 դրամի: Սպառողները, ինչպես միշտ, փորձում են հետևել գների տատանումներին՝ քննարկելով և ենթադրություններ անելով, մինչդեռ տարբեր կառույցներ միայն նշում են՝ հարցի կարգավորումն իրենց տիրույթում չէ:

«Հեղուկ գազն ամեն օր թանկանում է», «Լավ, էս երկրում վերահսկողություն չկա՞», – սրանք վերջին օրերին ամենահաճախ հանդիպող գրառումներն են սոցիալական ցանցերում, և դժգոհությունները արդեն դուրս են եկել համացանցից՝ հատկապես վարորդների շրջանում։

«Հեղուկ գազը 100 դրամից դարձել է 200 դրամ, ու մարդ գլուխ էլ չի հանում, թե ո՛րն է հիմնական պատճառը։ Օրը մի բան ասում են, չգիտես՝ էդ ասածներից ո՛րն է ճիշտ, ո՛րը՝ սուտ, Ռուսաստանն է թանկացրել, ճանապարհներից է ու այսպես շարունակ»,- «Մեդիալաբին» ասում է տաքսու վարորդ Կարեն Աղաբեկյանը։

Կարենի խոսքով՝ ասում են, որ այն դեռ հասնելու է 220 դրամի, գազալցակայաններում ասել են, թե մյուս ամսից մինչև սեպտեմբեր գինը նվազելու է, իսկ հոկտեմբերից կրկին բարձրանալու է։

«Ձմռանը միշտ էլ հեղուկ գազի գինը բարձրացել է, բայց այս սեզոնի համար աննորմալություն է այս գինը»,- ասում է Կարենը։

Մեկ այլ վարորդ նշում է, որ շարունակվող թանկացումներից էլի մարդիկ են տուժելու.

«Պատճառների մասին ոչ մեկ չի խոսում, բայց գազի թանկացմանը զուգահեռ, ամեն ինչ էլ պիտի թանկանա, իբր թե շատ մի մատչելի էր, ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Չնայած մարդիկ՝ որպես վերահսկողություն իրականացնող ու պատասխանատու մարմին, նշում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (ՄՊՀ), որը պետք է վերահսկի շուկան, բայց կառույցից վստահեցնում են, որ այստեղ իրենք անելիք չունեն։

«Մեր հանձնաժողովը գների դիտարկում է իրականացնում այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, իսկ այդ ոլորտում ներմուծում է իրականացնում 86 ընկերություն։ Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, հետևաբար մենք չունենք նման լիազորություն գների վերլուծություն իրականացնելու ու հասկանալու, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը»,- «Մեդիալաբին» ասում է ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

Սմբատյանի պնդմամբ՝ մրցակցությունը խախտում են խոշորները, իսկ եթե մի շուկայում չկա խոշոր խաղացող, ապա այդտեղ մրցակցությունը չի կարող խախտվել։ Նա նաև հավելում է, որ չկա արհեստական դեֆիցիտ, որը կարող էր իրենց տիրույթում լինել։

«Կա՛ ապրանք, կա՛ գին, մենք չենք կարող բան անել, ընդհանրապես Հայաստանում գնաճի պատասխանատուն Կենտրոնական բանկն է։ Մենք հատուկ անցած տարի էլ ենք նայել, ուզել ենք տեսնել՝ կա՞ ապրանքային շուկայում փոփոխություն, կա՞ գերիշխող ընկերություն արդյոք հեղուկ գազի շուկայում, բայց պարզել ենք, որ ամենամեծ ընկերության փայաբաժինը շուկայում չի հասնում 10 տոկոսի»,- ասում է Անի Սմբատյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ-որ շուկայում կա՞ գերիշխող դիրք զբաղեցնող, թե՞ ոչ, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի, որպեսզի տրվող գնահատականի օբյեկտիվությունը հասկանալի լինի։

«Կարող է լինել կենտրոնացվածություն, այսինքն՝ մի քանի խոշոր խաղացող հիմնական ծավալը բերեն ու բաշխեն փոքր խաղացողների վրա։ Փոխկապակցվածություն կա, թե չկա՝ կխուսափեմ ասելուց, միայն կասեմ, որ եթե չկա գերիշխող դիրք զբաղեցնող, այո՛, գնի կարգավորման տեսանկյունից ՄՊՀ-ն անելիք չունի»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը։

Պիպոյանը, սակայն, պնդում է, որ ուսումնասիրությունները մշտապես պետք են, որովհետև դրանք միշտ զգոն են պահում բիզնեսով զբաղվողներին, իսկ գլոբալ առումով, իհարկե, գնային քաղաքականություն վարողը Կենտրոնական բանկն է։

«Բայց չնկատել, որ այստեղ գործ ունենք բիզնես-հասարակություն կապի հետ, ապա չի կարելի առնվազն մոռանալ նաև էկոնոմիկայի նախարարությանը, որն իր հերթին, թեկուզ ոչ վերահսկողական, այլ ուրիշ գործառութային գործիքակազմերով պետք է կարողանա շուկայում ազդեցություն ունենալ՝ սկսած նրանից, որ օբյեկտիվ քաղաքականություն պետք է մշակի, մոտավոր ինքնարժեք հասկանա ու հանրային իրազեկում իրականացնի՝ դրանով կաշկանդելով բիզնեսի մեծ ախորժակը»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանն ընդգծում է, որ երբ ցանկացած գերատեսչություն հայտարարում է, թե անելիք չունի, այդ անելիք չունենալը՝ անելիք ունենալուց հետո կարող են իմանալ, այսինքն՝ պետք է պարզել՝ կենտրոնացվածություն կա՞, թե՞ չէ։

Հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post «Ձմռանը միշտ էլ հեղուկ գազի գինը բարձրացել է, բայց այս սեզոնի համար աննորմալություն է»՝ Վարորդների դժգոհությունները շարունակում են աճել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net