World News in Armenian

Ուզո՞ւմ եք տնտեսվարողին ասենք 120 դրամով գնում եք հեղուկ գազը, բայց վաճառեք 50 դրամով. ՄՊՀ նախագահ

Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ուստի ՀՀ-ում և ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, այդ իսկ պատճառով մեր ներքին շուկայում էլ են գները բարձրացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Վերջին թարմացված տեղեկատվությամբ արդեն հեղուկ գազ ներկրող ընկերությունների քանակը 98 է դարձել, որևէ մեկի չափը 10 տոկոսը չի գերազանցում: Տնտեսվարողների քանակը բավականին շատ է և շուկան ցածր կենտրոնացված է, ուղղակի տեսել ենք բորսայում գները բարձրացել են, փորձել ենք մենք էլ գները ճշգրտել»,- ասաց նա

Նա նշեց, որ հեղուկ գազը ներկրվում է 110, 104 դրամ, կա մի փոքր ավելի բարձր գին և դրա վրա որ ծախսերը գումարում ենք, տեսնում ենք, որ այսօրվա գները շուկայի նույնն են:

«Բենզինի շուկայում մենք ունենք գործընթաց, որը շոտով կավարտվի, կարծում ենք՝ այնտեղ առևերույթ չարաշահում է եղել»,- տեղեկացրեց ՄՊՀ նախագահը:

Գևորգյանը նշեց, որ մեր շուկայի գները չպետք է համեմատել այլ երկրի  շուկայի հետ, որտեղ ներքին գներ են որոշված:

Լրագրողի դիտարկմանը՝ եթե ՌԴ-ում 100-110 դրամ է, ՀՀ-ում չի կարող լինել 80-90 դրամ, նա ասաց.

«Սխալվում եք, ՌԴ-ում կա ներքին շուկայի ֆինանսավորում, ՌԴ-ն ներքին շուկայի սուբսիդավորում է իրականացնում, նույնը չենք կարող ասել Իրանի մասին այնտեղ ներքին շուկայում գործում է առանձին գին իրենց իսկ ապրանքի վրա»:

Գևորգյանը հավելեց. «Ձեր ուզածն ի՞նչ է, որ մենք սկսենք գին սահմանել, կանչենք տնտեսվարողին ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով ներքին շուկայում գազ վաճառի՞»:

Հիշեցնենք, որ հեղուկ գազի գինը մայիսին որոշ լցակայաններում եղել է նույնիսկ 30-35 դրամ, ընդհանուր գինը եղել է 80-90 դրամ, իսկ ահա հուլիսից հեղուկ գազի գինը կրկնակիից ավելի բարձրացել է, ներկայումս 190-200 դրամ է:

Читайте на 123ru.net