World News in Armenian

Ղազախստանում ավարտվել են «Biplestik-2024» զորավարժությունները, որին մասնակցում էր նաև Ադրբեջանը

Ավատվել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի համատեղ «Biplestik-2024» զորավարժությունները։

Վերոնշյալ հինգ երկրների ռազմական ղեկավարները ժամանել են Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդան և հետևել զորավարժությունների վերջին մարտավարական դրվագներին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների մասնակիցները գործողություններ են իրականացրել Կասպից ծովի ափամերձ գոտում պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման ուղղությամբ՝ «բարձր պրոֆեսիոնալիզմով և ճշգրտությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները»։

Նշվում է, որ մասնակից երկրների զինվորական ղեկավարները դրական են գնահատել զորավարժությունների ընթացքը, ժամանակակից զինտեխնիկայի և միջոցների արդյունավետ օգտագործման մասնակիցների հմտությունները, ինչպես նաև զինծառայողների պրոֆեսիոնալիզմը։

Զորավարժությունները մեկնարկել էին հուլիսի 8-ին։ «Biplestik-2024»-ին մասնակցում էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ չորս հազար զինվորականներ, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Читайте на 123ru.net