World News in Armenian

«Նուբարաշեն» ՔԿՀ բերված հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:  

 

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի անվամբ քաղաքացուհի Ս․Մ-ի կողմից բերված հանձնուքը։

Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի դեղահաբ։

Ս․Մ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Читайте на 123ru.net