World News in Armenian

Գերմանիայում սկանդալ է առաջացել՝ կանցլերի եղբորը տրված պարգևավճարի հետ կապված

Գերմանիայում սկանդալ է առաջացել՝ կանցլեր Օլաֆ Շոլցի եղբոր պարգևավճարի հետ կապված, հայտնում է Bild-ը՝ մանրամասնելով, որ 64-ամյա Ենս Շոլցը ղեկավարում է Շլեզվիգ-Հոլշտեյնի համալսարանական բժշկական կենտրոնը։

Նրա ղեկավարության օրոք բուժհաստատությունը 100 միլիոն եվրոյի վնաս է կրել, ինչը, սակայն, չի խանգարել Ենս Շոլցին տարեկան 480,000 աշխատավարձից բացի տարեկան 180,000 եվրո պարգևավճար ստանալ։

Հիվանդանոցի խոսնակը Kieler Nachrichten թերթին ասել է, որ Շոլցի պարգևավճարի վերաբերյալ բոլոր տեղեկությունները «գաղտնի են»: Գերմանիայի ֆինանսաների նախարարությունը նույնպես մեկնաբանություն չի տալիս` ասելով միայն, որ Ենս Շոլցի պայմանագիրը ներառում է պարգևատրում՝  «հիմնված տնտեսական նպատակների և այլ ցուցանիշների կատարման մակարդակի վրա»:

Շլեզվիգ-Հոլշտայնի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Լարս Հարմսը կոչ է անում տեղական նահանգի կառավարությանը բացահայտել պարգևավճարի տրամադրման կանոնակարգերը։

«Ես կոչ եմ անում կառավարությանը պատգամավորներին տեղեկացնել պարգևատրման չափորոշիչների մասին: Ի վերջո, որպես ժողովրդի ներկայացուցիչներ՝ պատգամավորները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվում հարկատուների գումարները»,- ասել է Հարմսը Kieler Nachrichten թերթին։

Նրա խոսքով, առաջին հերթին իշխանությունները պետք է հանրայնացնեն Շոլցի եղբոր պարգևավճարի մասին տեղեկությունը, քանի որ նման աշխատավարձը նրան դարձնում է Շլեզվիգ-Հոլշտայնի ամենաբարձր վարձատրվող պետական ծառայողը։

Читайте на 123ru.net