World News in Armenian

Տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

2024թ. հուլիսի 18-ին «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԵՄԱ-ն նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը՝ սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։ Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝ […]

The post Տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

2024թ. հուլիսի 18-ին «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՄԱ-ն նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը՝ սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։

Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝

Արշալույս Մղդեսյան, «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան,

Հայարփի Բաղդասարյան, «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող,

Տիրայր Մուրադյան, «Հետք» պարբերականի լրագրող։

Մրցանակները հանձնեցին Երեւանի մամուլի ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Նունե Սարգսյանը եւ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Երեւանի մամուլի ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

The post Տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net