World News in Armenian

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը (տեսանյութ)

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

Նշենք, որ ՀՀ վարչապետը Մեծ Բրիտանիայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net