World News in Armenian

«Ուրարտու»-ն հաղթեց էստոնական «Կալև»-ին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ

Երևանի «Ուրարտու»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալև»-ի հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, հայտնում է armsport.am-ը:

Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել 23-ամյա պաշտպան Միքայել Միրզոյանը՝ աչքի ընկնելով նախ 12-րդ, ապա՝ 49-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Այսպիսով, «Ուրարտու»-ն երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկ»-ի հետ:

Читайте на 123ru.net