World News in Armenian

Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ. այս մասին գրում է «Ազատություն»-ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։

«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։

Նշենք, որ Փաշինյանը սոցցանցերում հայտնել էր, որ Միշելի հետ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրել են ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

 

Читайте на 123ru.net